Բրազիլիայի Սանտոս քաղաքի բնակչուհին ամուսնուն բռնեցրել է անկողնում տղամարդու հետ և որոշել է վրեժ լուծել, հաղորդում է bagnet-ը:
Մի քանի օր անց, երբ ամուսինները պառկած են եղել անկողնում, կինն առաջարկել է կատարել իր սեքսուալ երևակայություններից մեկը: Տղամարդը համաձայնել է և թույլ է տվել կապել իրեն մահճակալից:
Հանկարծ կինը հանել է խոհանոցի դանակը և կտրել է ամուսնու առնանդամը: Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոց: Բժիշկները հաղորդել են, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն անդամահատված օրգանը վերականգնել չի հաջողվի:











































