Բաքվում տեղի է ունեցել ընդդիմության արտոնված հանրահավաք, հայտնում է Interfax-ը:
Հանրահավաքին մասնակցել են Ադրբեջանի կազմակերպությունների ու 9 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումն անցել է առանց պատահարների: Ակցիայի սկզբում իրավապահները ստուգել են պայուսակներն ու 18 տարին չլրացած անձանց թույլ չեն տվել մասնակցել հանրահավաքին:
Վերջում կուսակցությունները բանաձև են ընդունել, որն Ադրբեջանին կոչ է անում անցկացնել ժողովրդավարական նախագահական ընտրություններ:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին:








































