Ինչպեսև ենթադրվում էր, Ջենիֆեր Լոպեսը երկար չի մտածել American Idol նախագիծ վերադառնալու մասին, գրում է spletnik.ru-ն: Օրերս հայտնի է դարձել, որ երգչուհին պետք է մասնակցի հայտնի շոուի 13-րդ սեզոնին:
Հիշեցնենք, որ Ջենիֆերն առաջին անգամ չէ, որ ընտրում է մրցույթի մասնակիցներին: Նա արդեն 2011 և 2012թթ. եղել է ժյուրիի նախորդ սեզոններում:
Հավելենք, որ աստղի վերադարձի մասին նախագիծ հայտարարել է նրա ընկերը՝ Կասպեր Սմարթը, որը հարցազրույցներից մեկում դրական պատասխան է տվել երգչուհու՝ ժյուրիի անդամ դառնալու հարցին:
Ժյուրիի մյուս անդամներն են ավստրալացի քանթրի երգիչ ու Նիկոլ Քիդմանի ամուսին Քիթ Ուրբանը:










































