Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում Մարտունու «Ալաշկերտ»-ը Երևանի Հանրապետական մարզադաշտում ընդունել էր երկրի չեմպիոն «Շիրակ»-ին:
Գյումրեցիները շարունակում են ձախողել առաջնության մեկնարկը: Առաջին տուրում պարտվելով «Գանձասար»-ին` թիմը այս անգամ էլ չկարողացավ հաղթել «Ալաշկերտ»-ին:
Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Նախ 38-րդ րոպեին Սերժ Դեբլեն առաջ մղեց գյումրեցիներին, բայց 5 րոպե անց Վիկտոր Շիշկովը հավասարեցրեց հաշիվը:
«Ալաշկերտ» – «Շիրակ»` 1:1
Գոլերը` 0:1, Դեբլե (38′), 1:1, Շիշկով (43′)








































