ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, չի աշխատի պետության ղեկավարի վարչակազմում, հաղորդում է CNBC-ն։
Տեղեկատվության համաձայն՝ Իվանկա Թրամփը մտադիր է հետ վերցնել իր ներդրումները, վերակառուցել ակտիվները և լքել Trump Organisation-ում զբաղեցրած ղեկավար պաշտոնները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մտադիր է կենտրոնանալ երեխաների վրա։
Ավելի վաղ հաղորդել ենք այն մասին, որ Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, կդառնա Թրամփի ավագ խորհրդականը նրա երդմնակալությունից հետո։ Քուշները մասնակցել է միլիարդատիրոջ նախընտրական արշավին, սակայն քաղաքական փորձ չունի։









































