Porsche-ն յուրահատուկ կերպով է նշում իր հայտնի Porsche 911 սպորտային ավտոմեքենայի 50-ամյակը:
Այս իրադարձության կապակցությամբ քանդակագործ Ջերի Ջուդը մի անսովոր օդային քանդակ է ստեղծել, որը մարտահրավեր է նետում ձգողականության ուժին և իրենից 911-ի օդում կախված երեք հիանալի մոդելներ է ներկայացնում: Առաջինը (ձախից) 1963թ. արտադրության Porsche 911-ն է, երկրորդը՝ 1973թ. արտադրված Porsche 911 Carrera RS-ը, իսկ վերջին մոդելը (աջից)՝ 2013թ. արտադրված 911-ը:
Քանդակն իրենից երկինք ուղղված երեք նետեր է ներկայացնում, որոնց ծայրերին ամրացված են սպորտային ավտոմեքենաները:
Սա ժամանակակից արվեստի ստեղծագործություն է, որի բարձրությունը ավելի քան 30մ է: Այն կարելի է տեսնել Անգլիայում՝ Գուդվուդի Արագության փառատոնին:
Նշենք նաև, որ Ջերի Ջուդը քանդակներ է ստեղծել այնպիսի ավտոարտադրողների համար, ինչպիսիք են են Ferrari-ն, Jaguar-ը, Mercedes-Benz-ը:












































