Ներկայումս կործանիչներով թռչել իրենց կարող են թույլ տալ միայն զինվորականներն ու նախագահները: Սակայն դա՝ միայն առայժմ:
Շուտով կործանիչներով կկարողանան թռչել նաև գործարարները, ովքեր պետք է կարճ ժամանակում աշխարհի մի ծայրից մյուսը հասնեն: Ամենակարևորը ֆինանսական հնարավորությունների առկայությունն է: Քանի որ այս հաճույքը էժաններից չէ:
Saker Aircraft ընկերությունը ներկայացրել է բիզնեսջեթ S-1-ի պրոյեկտը, որը կմոդելավորվի F-15 և F-18 կործանիչների կանոններով:

Ենթադրվում է, որ այս ինքնաթիռի արագությունն ավելի մեծ կլինի, քան ամենաարագ Gulfstream G650 բիզնեսջեթինը: Այսպիսով, Saker S-1-ի արագությունը առավելագույնս կմոտենա ձայնի արագությանը, քանի որ մոդելավորողները ցանկանում են, որ իրենց ստեղծագործության արագությունը գերազանցի 1,1 Мах-ը (Мax-ը ձայնի արագությունն է, որը հավասար է 1193 կմ/ժ-ի):
Saker Aircraft-ի թռիչքի առավելագույն հեռավորությունը 2575 կմ է, որը վառելիքի լրացուցիչ արտաքին բաքերի միջոցով հնարավոր է մեծացնել մինչև 3540 կմ: Ինքնաթիռի չափերն ավելի փոքր են, քան ռազմական կործանիչինը, որը հնարավորություն կտա գնորդին տնտեսել անգարի կառուցման վրա:

Սակայն Saker S-1-ի սրահը նույնպես փոքր կլինի, այնտեղ ընդամենը երկու մարդ կկարողանա նստել՝ օդաչուն և ուղևորը:
Հատկանշական է, որ ինքաթիռը օդ բարձրացնելու համար ռազմական պատրաստվածությունը պարտադիր պայման չէ, բավական է վարձել փորձառու քաղաքացիական օդաչուի:
Չնայած S-1 բիզնեսջեթի ծրագիրը դեռ մշակման փուլում է, մոդելավորողները ծրագրում են 5 միլիոն դոլարով այն վաճառքի հանել 2019թ.:











































