NASA-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մարսի հետազոտման համար ԱՄՆ Ազգային տիեզերական գործակալության (NASA) միջմոլորակային կայանը այդ մոլորակի ուղեծրից լուսանկարել է Երկիրն ու Լուսինը։
Ստացված լուսանկարը հրապարակվել է NASA-ի պաշտոնական կայքում։ Լուսանկարը կազմված է 2016 թվականի նոյեմբերի 20-ին ստացված պատկերներից։
Լուսանկարում Լուսինն արհեստականորեն դարձվել է ավելի պայծառ, որպեսզի այն հնարավոր լինի տեսնել։ Լուսանկարում կարելի է տեսնել Ավստրալիան, Անտարկտիկան ու Ասիայի հարավ-արևելյան հատվածը։ Լուսանկարում Երկրի վրայի վառ բիծը ամպեր են։ Լուսանկարման պահին Մարսը գտնվել է Երկրից 205 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։

![]()








































