Այսպես կոչված «հյութե դիետաները», որոնք բացառում են կոշտ սնունդը, ավելի ու ավելի հանրաճանաչ են դառնում: Այս մասին հաղորդում է National Post-ը:
Համարվում է, որ հյութերը մարմնին թույլ են տալիս «վերադասավորել» էներգիան, որը ծախսվում է սնունդը մարսելիս: Բացի դրանից՝ մաքրվում է նաև արյունը:
Այս մեթոդը, սակայն, հակացուցումներ էլ ունի: Մասնավորապես, այն վտանգավոր է շաքարախտով հիվանդների, թմրամոլների և հակաընճախտային դեղահաբեր ընդունող անձանց համար: Խորհուրդ չի տրվում նաև նման դիետա պահել հղիներին և կերակրող մայրերին:
Այս դիետայի ընթացքում օրական խորհուրդ է տրվում խմել 3 տարբեր հյութեր՝ ընկույզի կաթ, մեկական շիշ կիտրոնի և լոռամրգի հյութ՝ ջրի մեջ «բացված»: Հյութը կարելի է մի քանի օր պահպանել: Դիետայի առավելագույն տևողությունը մեկ շաբաթ է:







































