Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հուսով է, որ կճանաչվի Եվրոպայի 2012/13թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ լավագույնի կոչմանը Ֆրանսիայի ընտրանու ֆուտբոլիստից բացի հավակնում են նաև կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ես բարձրակարգ ֆուտբոլ եմ ցուցադրել: Միշտ օպտիմալ մարզավիճակում եմ գտնվել և հաղթել եմ հնարավոր բոլոր մրցաշարերում:
Իհարկե, Մեսսին և Ռոնալդուն ավելի շատ գոլեր են հեղինակել, բայց ես չեմպիոն եմ հռչակվել բոլոր մրցաշարերում: Նման հարցերում տիտղոսները կարևոր նշանակություն ունեն»,- հայտարարել է Ռիբերին:









































