Tuesday, 16 06 2026
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Խաղողօրհնեքը նաև ուխտագնացությունների ու մատաղների օր է

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական եկեղեցու՝ Տիրամորը նվիրված տաղավար տոներից է, որը նշվում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Այն կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» անունով:

Ըստ կրոնական ավանդության Աստվածամայրը խաղաղ մահ է ունեցել, ննջել և երկինք է փոխադրվել, կամ ինչպես տոնի անունն է՝ վերափոխվել է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ Սամվել Մկրտչյանն ասաց, որ տոնի ընդհանուր համատեքստում առանձնանում են ուխտագնացությունները, մատաղներն ու հատկապես խաղողի օրհնման արարողությունները:

Ինչպես փաստեց ազգագրագետը, տոնի հիմքում ընկած է հեթանոսական-բնապաշտական ծեսը, որն առնչվում է ավանդական Նավասարդի և բերք ու պտղի առատությունն ապահովող հավատալիքների հետ:

Ինչ վերաբերում է խաղողն օրհնելու արարողությանը, ապա հայերն այս միրգը դասել են ազնվագույն մրգերի շարքին: Քրիստոնեության ընդունումից հետո Աստծո որդին ևս նմանեցվել է խաղողի որթի, իսկ պատարագի արարողակարգի գինին պատրաստվել է խաղողից։ «Տոնը հատկապես տարածած էր այգեշատ շրջաններում: Այգետերերն ամենաընտիր խաղողը, թաշկինակների մեջ կապած, տանում էին եկեղեցի, որպեսզի քահանան օրհներ»,- ասաց ազգագրագետը:

Այգետերերը հավատում էին, որ իրենց տարած խաղողն օրհնելով՝ օրհնվում են նաև այգիները, և բերքն առատ է լինում:

Սամվել Մկրտչյանն ասաց նաև, որ առաջ տոնը հենց այգիներում էր նշվում, քահանան մի ձեռքին մկրատը, մյուսին՝ խաչը այցելում էր եկեղեցու կամ տվյալ տարածքի մեծահարուստի այգիները և հենց այնտեղ էլ կատարում խաղողի օրհնության արարողությունը. «Խաղողից բաժին էին հանում նաև թռչուններին, որոնց համար օրհնված ողկույզները կախում էին աղբյուրների կամ խաչքարերի վրա: Խաղողօրհնեքի պատարագի ավարտից հետո սովորաբար գյուղացիներն ամանները շարում էին եկեղեցու բակում և միասին համտեսում օրհնված խաղողը»:

Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր բնակավայր ուներ Տիրամորը նվիրված սրբատեղի, և տոնին մարդիկ ուխտագնացություններ ու մատաղներ էին անում այդ սրբավայրերում: Սովորաբար մարդիկ զոհաբերում էին ուլ, ոչխար և աքլոր: Այս օրն ուխտագնացություններ էին կատարվում հատկապես այն եկեղեցիներ, որոնք կրում էին Սուրբ Աստվածածնի անունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում