Տասնյակ իսպանացի ձկնորսներ այսօր պետք է իրենց նավակներն ուղղեն Ջիբրալթարի վիճելի ջրեր՝ ի նշան արհեստական խութերի կառուցման դեմ դժգոհության, որը իրականացնում են տեղի իշխանությունները:
Ձկնորսները վստահ են, որ ծովային բուսականության ու կենդանական աշխարհի համար ապաստանի նպատակով կառուցվող խութերը խանգարելու են ձկնորսությանը: Այդ հարցի վերաբերյալ բախումները բերել էին Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հարաբերությունների սրման, որն ավելի խիստ մաքսային վերահսկողություն է սահմանել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այդ վերահսկողության սահմանումն անթույլատրելի է համարել և կոչ է արել Եվրակոմիտեին հետաքննություն իրականացնել:










































