Անատոլիական գործակալության և պետական TRT հեռուստատեսության լրագրողներ Հիբե Զեքերիան և Մետին Թուրանը այսօր ձերբակալվել են Կահիրեում և տարվել Տորա բանտ, որտեղ երկու տարի առաջ պահվում էր նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Դրա հետ մեկտեղ, դեռ վերջնականապես հայտնի չէ թղթակիցների պաշտոնական կարգավիճակը: Ինչպես հեռախոսով հայտնել է Զեքերիան՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրենց խցկել են զրահամեքենան՝ ամբոխից պաշտպանելու նպատակով, բայց հետո պարզվել է, որ իրենց բանտ են տանում:
Զեքերիան և Թուրանը գրեթե մեկ օր անցկացրել են Ֆաթհ մզկիթում, որտեղ պատսպարվել են հարյուրավոր ցուցարարների հետ: TRT-ի թղթակիցը օրվա ընթացքում հեռախոսով ուղիղ եթեր է դուրս եկել՝ նկարագրելով մզկիթում տեղի ունեցող իրադարձությունները: Այն բանից հետո, երբ երեկոյան ուժային կառույցները ազատագրեցին Ֆաթհ մզկիթը, թուրք լրագրողներից դադարեցին լուրեր ստացվել: Այդ կապակցությամբ TRT-ն դիմել է լրատվամիջոցներին ու միջազգային կազմակերպություններին՝ օգնելու նրանց ճակատագրի մասին լուր ստանալու համար:











































