Ֆլորիդայի ոստիկանությունը հարցաքննում է տղամարդու, ով կասկածվում է Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության իրականացման մեջ, որի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 8 մարդ։
BBC-ի փոխանցմամբ՝ կասկածյալը իրաքյան պատերազմի վետերան, 26-ամյա էստեբան Սանտյագոն է։
Իշխանությունները հայտնել են, որ դեռևս չեն բացառում ահաբեկչությունը հարձակվողի հնարավոր շարժառիթների ցուցակից։
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդը հավանաբար տառապել է հոգեկան շեղումներով։
Նա կրակ էր բացել երկրորդ տերմինալի ուղեբեռների հանձնման սրահում։ Հաղորդվում է, որ նա հանձնվել է ոստիկանությանը, երբ փամփուշտները վերջացել են։
Կասկածյալը Ալյասկայի ևՊուերտո-Ռիկոյի ազգային գվարդիայի նախկին անդամ է։ Նա ծառայել է Իրաքում 2010 թվականի ապրիլից 2011 թվականի փետրվար և ծառայությունն ավարտել 2016 թվականի օգոստոսին։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Սանտյագոն Ալյասկայի ազգային գվարդիայից հեռացվել է չգոհացնող աշխատանքի համար։











































