Ֆաթհ մզկիթի ազատագրման ռազմական գործաղությունը Եգիպտոսի ապրած անհանգիստ շաբաթվա վերջին ակորդն էր: Անկարգություններից հոգնած Կահիրեի բնակիչները ի վերջո ստիպել են իսլամիստներին հեռանալ ապաստարանից:
Մզկիթի մինարեթից գործողության վերջին պահին կրակ էր բացվել բանակային կորդոնների ուղղությամբ, որը եգիպտական հեռուստատեսությունը ևս մեկ լուրջ ապացույց համարեց նրա համար, որ «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները զենք են կիրառում օրինական իշխանությունների դեմ:
Կառավարության արձագանքը երկար սպասել չտվեց: Վարչապետ Խազեմ ալ-Բաբլաուն հրամայել է ուսումնասիրել իսլամական ասոցիացիայի արձակման հարցը: Նա հրահանգներ է տվել մի քանի նախարարներին, որպեսզի նախապատրաստեն դրա համար անհրաժեշտ իրավական հիմնավորումները:
Դրա հետ մեկտեղ վարչապետը բացառել է փոխհամաձայնության հաստատումը նրանց հետ, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ:









































