Շվեյցարական Լոկարնո քաղաքի Միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ընձառյուծը», ստացել է իսպանացի ռեժիսոր Ալբերտ Սերայի Historia de la meva mort («Իմ մահվան պատմությունը») ֆիլմը: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Ֆիմը նվիրված է Կազանովայի և Դրակուլայի հանդիպմանը և ռեժիսորի խոսքերով՝ «պատմում է գեղեցկության սարսափի և սարսափի գեղեցկության մասին»:
Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել պորտուգալացի ռեժիսոր Ժոակիմ Պինտոյի E Agora? Lembra-me («Իսկ հիմա՞ …Հիշի՛ր ինձ») ֆիլմը:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Հարավային Կորեայից Հոն Սա Սուն՝ «Մեր Սունխին» ֆիլմի համար: Դերասանական վարպետության համար պարգևատրվել են ամերիկացի դերասանուհի Բրի Լարսոնը և պերուացի դերասան Ֆերնանդո Բազիլիոն:










































