Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Ֆիլիպիններում լաստանավի և չոր բեռներ տեղափոխող նավի բախման հետևանքով զոհվածների հարազատներին: Այս մասին հայտարարել է Վատիկանի ռադիոն:
Հռոմի պապն Աստծուց խնդրել է «մխիթարանք՝ սգացող ընտանիքներին և օգնություն՝ նրանց, ովքեր մասնակցում են փրկարարական աշխատանքներին»:
Հիշեցնենք, որ Սեբու նավահանգստից Մանիլա ուղևորվող MV Thomas Aquinas լաստանավը բախվել է բեռնատար Sulpicio Express 7 նավի հետ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվածների թիվը հասել է 31-ի, անհետ կորել է 171 մարդ: Ջրից հաջողվել է դուրս հանել 629 մարդու:










































