Օգոստոսի երրորդ շաբաթ օրը նշվում է որպես Անտուն կենդանիների համաշխարհային օր:
Այս տարեթիվն օրացույցում հայտնվել է կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից:
Այդ օրը, սակայն, ոչ թե տոն է, այլ անտուն կենդանիների մասին խոսելու հնարավորություն՝ հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց անտուն կենդանիների խնդիրների մասին պատմելու համար:
Այդ օրը նաև հնարավորություն է ընձեռում անտուն շանը կամ կատվին տեր գտնելու համար: Անտուն կենդանիների օրվա հիմնախնդիրներից մեկն էլ կենդանիների սեփականատերերի մոտ իրենց դերի նկատմամբ գիտակցություն արթնացնելն է, որպեսզի դադարեցնեն անտուն շների և կատուների շարքերի համալրումը: Այդ նույն նպատակով որոշ անասնաբուժական կլինիկաներ անվճար իրականացնում են շների և կատուների ստերիլիզացում, հաղորդում է Calend.ru-ն:











































