Միասեռ ամուսնությունների հակառակորդ Դավիլ վան Էմիլրիքը մասնավոր ինքնաթիռից կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հրաժարական տալ, հաղորդում է Echos-ը:
Օդաչու վան Էմիլրիքը, ով միասեռ ամուսնությունների հայտնի հակառակորդ է, թռել է Ֆրանսիայի ատլանտյան ափով՝ «Օլանդ, հրաժարական տուր» (Hollande demission.fr) կարգախոսով պաստառն ինքնաթիռին ամրացված:
Այդ կայքում հրապարակված են գործող նախագահին քննադատող հոդվածներ և Օլանդի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու կոչեր:










































