Նկարիչ Ալեն Ջոնսի ստեղծած բրոնզագույն բոդին, որը կրում էր Քեյթ Մոսը, հիանալի միջոց է կատարյալ մարմին ունենալու համար: Նկարիչն այն նախագծել էր դեռևս 1978-ին, իսկ այս տարի համագործակցել է Քեյթ Մոսի հետ՝ նորաձև ֆոտոշարքի համար:
Շնորհիվ մարդու անատոմիային համապատասխան նախագծված բոդիի՝ Քեյթ Մոսը նման է աստվածուհու բրոնզե արձանի կամ մանեկենուհու:
Մոդելի կերպարը բավականին մինիմալիստական է՝ բնական ալիքավոր գանգուրներ և դիմահարդարում: POP ամսագրի շապիկը զարդարող Մոսի այս լուսանկարն իսկական արվեստի գործ է:
Այն աճուրդի կհանվի 2013-ի սեպտեմբերի 25-ին՝ Chiristie’s աճուրդի տանը: Աշխատանքի նախնական արժեքը 25 հազար ֆունտ սթեռլինգ է:








































