Նախկինում իր կյանքում տեղի ունեցող բոլոր նորությունների մասին Լինդսի Լոհանն իր երկրպագուներին հայտնում էր Twitter-ի և Instagram-ի միջոցով: Այժմ արդեն դերասանուհին ունի իր սեփական առցանց ռեսուրսը: Այս մասին հաղորդում է US Magazine-ը:
«Սիրելի՛ երկրպագուներ, բարի գալուստ մեր նոր կայք: Ձեր աջակցությունն ամեն ինչ է ինձ համար: Ես այնքան հուզված եմ այն առթիվ, թե ինչ է ինձ սպասում ապագայում»,- գրել է նա:
Նոր կայքում դերասանուհու երկրպագուները կկարողանան տեղեկանալ նրա կյանքի տարբեր իրադարձությունների մասին, դիտել նոր լուսանկարները կամ տեսագրությունները: Բացի այդ, կայքի մի առանձին բաժին նվիրված է ԼիԼոյի ոճին:









































