Ուրբաթ օրը Եգիպտոսում բախումների հետևանքով զոհվել է մինչև 173 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Գերատեսչությունում հաղորդել են, որ մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում, որտեղ տեղի են ունեցել հուզումների մեծ մասը, զոհվել է 95 մարդ:
Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են շուրջ 90 զոհի մասին:











































