Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հայտնել է, որ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի` «արքայական ակումբ» տեղափոխության դեպքում թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին լուրջ խնդիրներ կունենա մեկնարկային կազմը որոշելու գործում:
«Բեյլը մեծագույն ֆուտբոլիստ է: Եթե նա «Ռեալ» տեղափոխվի, հաճելի խնդիր կդառնա գլխավոր մարզչի համար` մեկնարկային կազմը որոշելու ժամանակ: Մենք բոլորս մեծ ուրախությամբ կընդունենք նրան»,- ESPN-ը մեջբերում է Իսկոյի խոսքերը:
Հիշեցնենք` Անչելոտին հայտնել էր, որ Բեյլի ծառայությունների կարիքը չունի, քանի որ գոհ է «արքայական ակումբ»-ի ներկայիս կազմից:









































