Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը 3 մլրդ 636 մլն 900 հազար դոլար է, որի մոտ 84 տոկոսը կառավարության պատքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը:
Միջազգային կազմակերպություններից հիմնական վարկատուները Զարգացման միջազգային ընկերակցությունն (33.3 տոկոս) ու Արժույթի միջազգային հիմնադրամն են (19.7 տոկոս), իսկ երկրներից հիմնական վարկատուն Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում մեր արտաքին պետական պարտքի ավելի քան 13 տոկոսը (13.2 տոկոս):
Այստեղ հետաքրքիր է այն, որ 2013թ.-ի վերջին արտաքին պետական պատքի ուղենիշային ցուցանիշը 4 մլրդ 30 մլն 700 հազար դոլարն է, այսինքն` մինչև տարեվերջ պետպարտքը պետք է ավելանա 393 մլն 800 հազար դոլարով: Սա երևում է Կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիրում:









































