Տասնյակ հազարավոր ամերիկացիներ են այցելել Hempfest փառատոն, որն անցկացվում է Սիեթլում և նվիրված է Վաշինգտոն ու Կոլորադո նահանգներում մարիխուանայի օրինականացմանը, հաղորդում է Associated Press-ը:
Անվճար, ամենամյա միջոցառմանը միայն երեկ ներկա է եղել ավելի քան 82 հազար այցելու:
Փառատոնում վաճառվում են մարիխուանա ծխելու համար անհրաժեշտ պարագաներ, ելույթ են ունենում երաժշտական խմբեր:









































