Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Նոր տարի է, և մենք բոլորս հրաժեշտ տվեցինք 2016 թվականին։ Ավանդաբար դեկտեմբերի վերջին, որպես կանոն, լրատվամիջոցներն սկսում են անցնող տարին ամփոփել, իմի բերել բոլոր կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել այդ տարվա ընթացքում, և ազդել տվյալ երկրի քաղաքացիների կենսակերպի, հոգեբանության, զգացմունքների վրա, ցնցել, տխրեցրել կամ ուրախացրել նրանց:

Արդեն մեկ շաբաթ է` անցնող տարին՝ 2016 թվականը, ամփոփում են համաշխարհային լրատվամիջոցները, իմի են բերում իրենց երկրներում և աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները. մեկը՝ նկարներով, մյուսը՝ վիճակագրությամբ և այլն: Բոլոր այդ ամփոփիչ հրապարակումներում բալանսն ապահովված է. 2016 թվականին ինչպես առանձին երկրներում, այնպես էլ աշխարհում կատարվել են թե՛ վատ, թե՛ լավ բաներ: Մի երկրում իշխանություն է փոխվել, մեկ այլ երկրում իշխանությունն է հաղթել, մի երկրում աշխատավորները բազմահազարանոց միտինգ են արել, և նրանց պահանջը կատարվել է, մեկ այլ երկրում գիտության ոլորտում կարևոր ձեռքբերում է գրանցվել և այլն, և այսպես շարունակ:

Հայաստանը, սակայն, միակ երկիրն է, որտեղ տարին ամփոփելիս բալանս չի լինում ապահովել. կենսամակարդակի անկում, արտագաղթի աճ, քաղաքական, հասարակական, հոգևոր խոր դեպրեսիա, հուսալքություն: Հայաստանում 2016 թվականին չի կատարվել մի իրադարձություն, որը չտեղավորվի նշված ձևակերպումներից որևէ մեկի մեջ կամ ավելի խորացրած չլինի դրանք: Հայաստանում 2016 թվականին նաև չի եղել մի իրադարձություն, որն այդ ամենը հաղթահարելու գոնե հեռավոր, թեկուզ նախնական հույս ներշնչի:

Մենք ձեռնպահ ենք մնում մեր երկրում անցնող տարվա իրադարձությունները իրար գլխի հավաքելուց և մեր ընթերցողին ներկայացնելուց՝ միմիայն հերթական անգամ սթրեսի մեջ չգցելու համար: Ավելի լավ է շրջանցենք դա, թույլ տանք, որ այս տարին ավարտվի` իր հետ տանելով մեզ հուսալքող ամեն ինչ: Խոստանանք ինքներս մեզ՝ հաջորդ տարին՝ 2017 թվականը, սկսել միմիայն լավատեսությամբ:

Միևնույն ժամանակ մենք ոչ մի պահ ու րոպե չենք մոռանում, որ 2008 թվից ի վեր Հայաստանում անդառնալի կորստի տարիներ են, և այդ կորստի ցավը միայն մի պարագայում է հնարավոր մեղմացնել. եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա ազատ քաղաքացու, իր երկրի լիիրավ տերը հանդիսացող քաղաքացու երկիր։

Հիմա մենք ունենք բոլոր հնարավորությունները` դրան հասնելու համար. 2016 թվականի քաղաքացիական հաղթանակները բոլորիս տվեցին այդ հնարավորությունը, և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը գիտակցում է Ազատության, Անկախության արժեքը, ինչպես նախորդ տարիներին, 2017 թվականի առաջին իսկ օրվանից նույնպես իր առաջին գործը պետք է համարի այս նպատակների իրագործումը: Այն նպատակների, որոնց համար 2008թ. մարտի 1-ին զոհվեցին մեր հայրենակիցները:

Դա հնարավո՛ր է, պետք է միայն հավատալ:

Սիրելի՛ ընթերցող, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Հավատա՛, Հայաստանը դառնալու է աշխարհի ամենալավ երկիրը, և դու՝ այդ երկրի երջանիկ քաղաքացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում