Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մտածելն ու խորհելը պարտադիր է

Հայ առաքելական եկեղեցին հերթական աղմուկի մեջ է հայտնվել: Ինչպես քեֆ անողի քեֆը չի պակասում, այդպես էլ վերջին շրջանում չի պակասում Հայ առաքելական եկեղեցու շուրջ առաջացող աղմուկը:

Եկեղեցին, ու նաև այսպես ասած եկեղեցու պաշտպաններն այդ աղմուկին, դրա ընթացքում ներկայացվող քննադատությանն ու դիտողություններին, եկեղեցու և եկեղեցապետերի հասարակական ու անձնական վարքագիծը փոխելու պահանջներին արձագանքում են կարծես թե ավելի շատ ինքնապաշտպանական բնազդներին, քան գիտակցությանն ու սթափ մտածողությանը տեղ տալով:

Հաճախ իհարկե քննադատությունն ու դժգոհությունը, դիտողություններն ու պահանջներն էլ անցնում են սթափ մտածողության ու ողջախոհության սահմանը, բայց դրանք անկասկած բացառություններ են, քանի որ աղմուկն ու քննադատությունն ինքնին ունեն բավական փաստական հիմքեր, հիմնված են առկա իրականության վրա: Եվ այդ առումով եկեղեցու արձագանքը պետք է լինի ուղղված հենց այդ շրջանակին, որն, ի դեպ, գերակշռողն է, ոչ թե բացառությունը: Սակայն, կարծես թե ակնհայտ է նաև, որ եկեղեցին այսօր այդ շրջանակին ասելու բան չունի, ներկայացնելու հակափաստարկ չունի, համարժեք պատասխան չունի, քանի որ վաղուց արդեն ապրում է հանրային շրջանակներին ու հանրային կյանքին հակադիր կյանքով, անհաղորդ կյանքով:

Եվ այդ պարագայում ամենևին էլ անբանական և անբնական չէ, որ բողոքն ու դժգոհությունը կարող են հասնել ընդուպ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջին: Իրականում այդ պահանջը պետք է հասկանալ հակառակ խոհափիլիսոփայական իմաստով՝ հասարակությունը պահանջում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Հայ Առաքելական Եկեղեցի ինստիտուտները ներգրավված լինեն հանրային կյանքում, հասարակության խնդիրների հանդեպ չլինեն անտարբեր դիտորդ կամ վերամբարձ դատավոր, այլ լինեն գործընկեր, հաղորդակից, սրտակից, կամ առավելագույնը՝ անաչառ դատավոր, հատկապես երբ երկրում կա այդ անաչառ դատական ատյանի անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ «Կաթողիկոս» և «Եկեղեցի» ինստիտուտների կրողները կարծես թե իրենք իրենց են արդեն հրաժարական տվել հանրային կյանքից և քաշվել ու ամփոփվել կլանային կամ անձնական կյանքի շքեղության մեջ: Հրաժարականի հասարակական պահանջը ընդամենը առկա իրականության ամրագրման պահանջ է, իրականում «Կաթողիկոս» և «Հայ Առաքելական եկեղեցի» ինստիտուտների հանրային վերադարձի պահանջ: Եվ Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցապետերը ինքնապաշտպանության բնազդի փոխարեն այդ իրողությունը պետք է ենթարկեն խորքային վերլուծության, պատճառների ուսումնասիրության, պետք է փորձեն հասկանալ հասարակությանը, հասկանալ հասարակական մտածողության և հոգեբանության ժամանակային էվոլյուցիան, վերափոխումները, կյանքի տեխնոլոգիական հագեցածության մտաբարոյական ազդեցությունը, և ըստ այդմ կողմնորոշվեն իրենց վարքագծի, հասարակական կյանքի հանդեպ իրենց վերաբերմունքի և այդ կյանքին մասնակցության ձևի ու բովանդակության հարցում:

Հակառակ պարագայում մենք կկորցնենք մեր ազգային և պետական կյանքի կազմակերպման ու ընթացքի գործում աջակցության զգալի պոտենցիալ պարունակող մի համակարգ, որը կարող էր լինել մեր համաշխարհային մրցունակության կարևոր գրավական, բայց անհամաչափ ընկալումների հետևանքով հայտնվել է վարկաբեկվելու, ազգային ու պետական կյանքի պահանջներից դուրս մնալու և այդ կյանքի զարգացման խոչընդոտ կամ արգելակ դառնալու վտանգի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում