Գերմանացի գյուտարար Սեբաստիան Շմիդտը նոր մոտորանավակ է ստեղծել՝ BBQ Dount, որի տախտակամածին նաև մանղալ կա: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Նավակի տեսքը համապատասխանում է իր անվանը: Այն կլոր փքաբլիթի տեսք ունի: Մանղալը գտնվում է նավակի կենտրոնում: Սեղանի մեջ առկա հատուկ դարակները թույլ են տալիս սպասքը և շշերն այնտեղ տեղադրել: Նավակը կարող է 3 կմ/ժ արագություն զարգացնել:










































