Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ 6 թիմեր պայքարելու են Անգլիայի չեմպիոնի կոչման համար:
«Կարծում եմ` 6 թիմեր կպայքարեն չեմպիոնության համար: Նրանց թվում են նաև «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը, որ նախորդ տարի մեզանից ընդամենը մեկ միավորով հետ մնաց:
Նախորդ տարի 70 միավոր հավաքած բոլոր թիմերը շանսեր կունենան: 70 միավորը իմ գլխավոր չափանիշն է: Եթե թիմը այդքան միավոր է հավաքում, ապա առաջին տեղը գրաված թիմից քիչ է հետ մնում», – նշել է Վենգերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` հավաքելով 89 միավոր:







































