Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի մասին:
«Մկանային վնասվածքի պատճառով Բեյլը բաց կթողնի ևս երկու շաբաթ: Նա չի կարողանա խաղալ «Քրիստան Փելըս»-ի, Թբիլիսիի «Դինամո»-ի ու «Սուոնսի»-ի դեմ խաղերում»,- հայտարարել է Վիլաշ-Բոաշը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը բանակցում են խաղացողի տրանսֆերի հարցով: Իսպանական գրանդը իր առաջարկը հասցրել է 117 մլն եվրոյի, բայց մեկ պայմանով` գումարը պետք է վճարվի 6 տարվա ընթացքում:







































