Ռուսական խուլ գյուղում արված լուսանկարները գեղեցկուհի մոդելը տեղադրել է սոցիալական ցանցի իր սեփական էջում:
Ինչպես ամեն տատիկ, Իրինայի տատիկը ևս սկսել է իր թոռնուհուն երես տալ քաղցրեղեններով ու կալորիականությամբ հարուստ բլիթներով, գրում է ivona.bigmir.net-ը:
Որպեսզի չվշտացնի իր տարեց ազգականուհուն, սուպերմոդելը կերել է ամեն ինչ, ինչ իրեն հյուրասիրել են գյուղում:
Ավելին, լուսանկարներից մեկում Շեյքը ցույց է տալիս, որ կարողանում է խորոված պատրաստել: Ու դա անում է քրոջ՝ Տատյանայի ընկերակցությամբ:








































