Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Իսկոն կիսվել է թիմում անցկացրած օրերից ստացած տպավորություններով:
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Զինեդին Զիդանի հետ: Նա միշտ մեզ խնդրում է ցուցադրել մեր լավագույն որակներն ու վայելել խաղը:
Օզիլը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ու ես մեծ հաճույք եմ ստանում նրա և Մոդրիչի կողքին խաղալուց: Նրանք երկուսն էլ պարզապես անկրկնելի են:
Հույս ունեմ, որ նոր մրցաշրջանում շատ խաղաժամանակ կստանամ, բայց դա մարզչի որոշելու հարցն է: Կարծում եմ` նրա փիլիսոփայությունը իդեալական կերպով համապատասխանում է «Ռեալ»-ին:
Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում, ու մարզչի, թիմակիցներիս ու թիմի խաղաոճի շնորհիվ արագ եմ հարմարվում:
Թիմը պատրաստ է նոր մրցաշրջանին ու անհամբեր սպասում է «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք առաջիկա խաղին:
«Ռեալ»-ում ինձ առաջին հերթին զարմացրեց խաղացողների համեստությունն ու աշխատասիրությունը: Ես արագ այստեղ հարմարվեցի: Ավելի լավ սկիզբ անհնար էր պատկերացնել», – նշել է երիտասարդ իսպանացին:







































