Monday, 22 06 2026
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Ձգտելու ենք հասնել առավելագույն արդյունքի. Վարդան Մինասյան. Սպորտ

Օգոստոսի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:2 հաշվով: Ալբանիայից վերադառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց ՀՖՖ պաշտոնական կայքի հարցերին:

Ինչպիսի՞ն է ընդհանուր տպավորությունը խաղից:

-Կարելի է ասել, որ առաջին խաղակեսը վատ չստացվեց, որովհետև տղաները հիմնականում անում էին այն, ինչ մենք իրենցից պահանջել էինք: Ուղղակի մենք չօգտագործեցինք մեր պահերը, փոխարենը իրենք կարողացան գրավել մեր դարպասը: Երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք, ինչի պատճառը հավանաբար նաև այն էր, որ շատ փոփոխություններ արեցինք, և խաղացողների միջև խաղակցվածությունը կորավ: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ խաղից այդքան էլ գոհ չեմ: Բացի այդ հանդիպումը ցույց տվեց, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով այնքան էլ պատրաստ չէին: Կամո Հովհաննիսյանը երկար ժամանակ բաց էր թողել և լավագույն մարզավիճակում չէր: Լևոն Հայրապետյանը, բնականաբար, այդքան երկար չխաղալուց հետո դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Լավ վիճակում չէր նաև Խաչատուրովը, որը վերջին հանդիպումներում քիչ էր խաղացել: Խաղում արագությունները բարձր էին և մեր պաշտպանները շատ հաճախ չէին հասցնում, բայց մենք ուրիշ տարբերակ չունեինք, որովեհետև մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին: Ես խոսել եմ բոլոր տղաների հետ և զգուշացրել նրանց, որ մինչև Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումը պետք է ամեն ինչ անեն՝ լավ մարզավիճակում ներկայանալու համար:

Ալբանիայի հավաքականը զարմացրե՞ց ինչոր բանով, թե՞ խաղաց այնպես, ինչպես սպասում էիք:

-Ալբանիան հիմնականում խաղաց այնպես, ինչպես միշտ: Ալբանացիները բավականին ագրեսիվ, արագ և պինդ թիմ ունեն, և պատահական չէ, որ այդքան բարձր տեղ են զբաղեցնում իրենց խմբում: Միակ փոփոխությունը կայանում էր նրանում, որ այս անգամ ավելի շատ էին կարճ և միջին փոխանցումները, որի պատճառը, հավանաբար, այն էր, որ առջևի գծի 2 խաղացողները փոխվել էին:

Խաղից առաջ նշել էիք, որ պետք է աշխատել դիրքային գրոհների բարելավման վրա: Այդուհանդերձ, կրկին որոշակի դժվարություններ կային պաշտպանությունից գրոհ կառուցելու ժամանակ:

-Այո, որոշակի դժվարություններ կային: Հենց այդ պատճառով մենք երկրորդ խաղակեսում սկսեցինք կենտրոնում խաղալ 4 կիսապաշտպանով, այսինքն՝ առանց աջ կիսապաշտպանի: Խնդիրն այն է, որ ստիպված էինք փոխարինել Մարկոսին, որովհետև նա դժվարությամբ էր տեղաշարժվում խաղադաշտում: Հենց այդ պատճառով կրկին սկսեցինք ավելի շատ խաղալ եզրերով: Բնականաբար, մենք շատ տեղ ունենք աշխատելու դիրքային գրոհների բարելավման վրա, բայց դա պետք է արվի մարզումների ընթացքում, իսկ այս անգամ մեր ժամանակը շատ քիչ էր: Բացի այդ 7 խաղացողներ մեզ միացան արդեն Ալբանիայում: Որոշ դրվագներում առաջին խաղակեսում մեր խաղը վատ չէր ստացվում, կարճ փոխանցումներն անցնում էին, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել: 

Վարազդատ Հարոյանը անընդհատ փորձում էր երկար փոխանցումով սկսել գրոհը, բայց հաճախ սխալվում էր:  Ի՞նչն էր պատճառը:

-Մենք նրան կոնկրետ առաջադրանք չէինք տվել կատարել երկար փոխանցումներ, ուղղակի կապված իրավիճակի հետ՝ Հարոյանը ինքնուրույն որոշումներ էր կայացնում: Եղան նաև դեպքեր, երբ Հարոյանը կատարում էր կարճ փոխանցումներ դեպի հենակետայինները կամ եզրեր, որից հետո գրոհը շարունակություն էր ստանում:

Կարողացա՞ք կատարած փոփոությունների միջոցով տեսնել այն, ինչ ուզում էիք:

-Հիմնականում, այո: Փոփոխությունների նպատակը տարբեր խաղացողների որոշակի դիրքերում տեսնելն էր, ինչպես նաև պաշտոնական խաղերում քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալը: Չեմ ուզում անդրադառնալ խաղացողներին առանձին-առանձին, բայց կարող եմ ասել, որ հիմնականում տեսա այն, ինչ ուզում էի:

Ձեր կարծիքով կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչոր չափով խնայում էին իրենց:

-Իհարկե ոչ: Ուղղակի բոլոր ֆուտբոլիստներն էլ ենթագիտակցորեն հասկանում են ընկերական և պաշտոնական խաղերի տարբերությունը: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ: Եթե դուք նայեք նույն օրը կայացած մյուս խաղերը, կտեսնեք, որ նմանատիպ խնդիրներ ունեին նաև մյուս հավաքականները: Նույն Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Պարագվայի հավաքականին: Մեզ համար առավել կարևոր է վերլուծություններ անել ու հնարավորինս լավ պատրաստվել մոտակա խաղերին:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ թիմի վրա Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:

-Մխիթարյանը թիմի առաջատարներից է և, բնականաբար, նրա բացակայությունը չէր կարող ազդեցություն չունենալ: Այս անգամ նրա դիրքում խաղում էր Մարկոսը, որը նույնպես մեր հիմնական կազմի խաղացող է, բայց, ցավոք, լավ մարզավիճակում չէր: Ֆուտբոլում մանրուքներ չկան, և եթե ֆուտբոլիստը չի խաղում իր թիմի հիմնական կազմում, դա չի կարող չանդրադառնալ նրա մարզավիճակի վրա: Եթե 11 ֆուտբոլիստներից նույնիսկ չորսը չունեն խաղային մշտական պրակտիկա, դա անպայման ազդում է ընդհանուր թիմի վրա: Իսկ, օրինակ, Գևորգ Ղազարյանի մոտ հակառակ պատկերն է: Նա վերջին շրջանում խաղում է շատ խիտ գրաֆիկով, այդ պատճառով նրա մոտ նկատվում էր որոշակի հոգնածություն: Մինչև սեպտեմբերի 6-ը՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, 3 տուր կա և մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն օպտիմալ մարզավիճակում լինելու համար:

Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Արասի՝ անընդհատ կենտրոն տեղախոխվելը:

-Մենք Արասին որոշակի ազատություն էինք տվել, քանի որ երբ նա եզրից ներս է մտնում՝ տեղափոխվելով կենտրոն, կարողանում է սրություն ստեղծել: Իսկ ընդհանրապես, ես չեմ դադարի կրկնել, որ սխեմաների առկայությունը ժամանակակից ֆուտբոլում պայմանական է: Հատկապես հարձակման գիծը պետք է լինի ճկուն, որպեսզի կարողանա անակնկալի բերել մրցակցին:

Ի՞նչ խնդիրներ է դրված հավաքականի առջև վերջին 4 խաղերից առաջ:

-Մենք արդեն ապացուցել ենք, որ ունենք լավ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Մեկ անգամ արդեն ասել եմ, կարող եմ նորից կրկնել, որ մեզ պակասում է միայն կայունությունը: Բայց մենք կորցնելու ոչինչ չունենք, այնպես որ ձգտելու ենք յուրաքանչյուր խաղում հասնել առավելագույն արդյունքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում