Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

«Գագիկ Ծառուկյա՛ն, Տարոն Մարգարյա՛ն, դուք տեղյա՞կ եք, որ Երևանի ավագանիում հետախուզման մեջ գտնվող ԲՀԿ-ական կա»

 «Առաջին լրատվական»֊ը նախկինում անդրադարձել էր ՀՀ քաղաքացի Գևորգ Թումասյանին, որը պնդում էր, որ Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ, նախկինում Ներքին Չարբախի լիազոր ներկայացուցիչ Սամվել Շառոյանը 2005 թվականին իր մորից 6000 դոլար գումար է վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել: Վերադարձրել է միայն 440 դոլարը:

 Նրա հավաստմամբ՝ դատարանի վճռից հետո գումարված բանկային տոկոսներով Շառոյանն այժմ արդեն պարտք է մոտ 8-9 հազար դոլար:

 Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․Չիչոյանը 2013թ. հունվարի 20-ին վճռել է Սամվել Շառոյանի կողմից հօգուտ Գևորգ Թումասյանի բռնագանձել 5560 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Սամվել Շառոյանի կողմից բռնագանձում չկատարած պարտավորությունների գումարի 5560 ԱՄՆ դոլարը, համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները՝ հաշվարկը սկսելով 11․01․2009-ից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը՝ համապատասխան ժամանակահատվածի համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով: Վճռի համաձայն՝ Սամվել Շառոյանից պետք է բռնագանձել նաև բռնագանձվող գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարողական ծախս:

 ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Ռաֆայել Վարդանյանը, ուսումնասիրելով դատարանի վճիռը, որոշել է, որ քանի որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, ուստի, ղեկավարելով ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 28 և 40 հոդվածներով, որոշել է պարտապան Սամվել Շառոյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:

 Գևորգ Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հայտարարությամբ․ «Դուք տեղյա՞կ եք, որ ձեր կուսակցությունում և Երևանի ավագանիում հետախուզության մեջ գտնվող մարդ կա: Դուք տեղյա՞կ եք՝ ով է Սամվել Շառոյանը»:

 «Առաջին լրատվական»-ին հաջողվեց կապ հաստատել Սամվել Շառոյանի հետ: Վերջինս նշեց, որ սխալմունք է եղել, իրեն զանգահարել են, չի վերցրել, և հետախուզում է հայտարարվել: Նա նշեց, որ մտադիր է երկուշաբթի օրը գնալ և ներկայանալ:

 Մենք հետաքրքվեցինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի դատարանի վճռի մասին, պատրաստվո՞ւմ է վճարել Գևորգ Թումասյանին պատկանող գումարը, թե՞ ոչ: Դրան ի պատասխան՝ Ս.Շառոյանն ասաց․ «Ես հիմա Ջերմուկում հանգստանում եմ, երկու օրից կգամ, այդ մասին կխոսեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում