Եգիպտացի զինվորականները Կահիրեում պահպանության տակ են վերցնում ռազմավարական օբյեկտները՝ սպասելով այսօր ծրագրված իսլամիստական ընդդիմության բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքներին:
«Մուսուլման եղբայրներ» շարժումը կոչ է արել իր կողմնակիցներին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս գալ «միլիոնների երթի»:
ԶԼՄ-ների վկայություններով՝ բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել Թահրիր հրապարակի մոտ, որը Եգիպտոսում հակակառավարական ելույթների ավանդական կենտրոնն է:







































