Հոլանդիայում այսօր հուղարկավորում են արքայազն Ֆրիզոյին՝ Նիդեռլանդների թագավորի կրտսեր եղբորը, ինչի հետևանքով ոստիկանությունն արգելափակել է Լագե Վուրշե գյուղ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղաշարժի թույլտվություն ունեն միայն տեղացիներն ու սգո արարողության հրավիրյալները՝ մոտ 80 մարդ:
Արքայազնը թաղվելու է այն դղյակի հարևանությամբ, որտեղ նախկին թագուհի Բեատրիքսը մտադիր է անցկացնել կյանքի մնացած օրերը:
Նիդեռլանդների արքայազն Յոհան Ֆրիզոն Նասաուն մահացել է 44 տարեկանում՝ այդպես էլ դուրս չգալով կոմայից, որի մեջ ընկել էր դահուկ քշելիս տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով: Նա ընկել էր ձնահյուսի մեջ ու խեղդվել:
Երբ փրկարարները նրան դուրս էին բերել, արքայազնը կլինիկական մահ էր տարել:









































