Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Եթե Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կիրառի, Հայաստանը սարսափելի դժվարություններ կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

  Պարոն Բոստանջյան, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Ուկրաինայի նկատմամբ՝ արգելեց որոշ ապրանքատեսակների ներմուծումն իր երկիր՝ պատճառաբանելով, թե դրանք չեն բավարարում համապատասխան ստանդարտներին: Բայց իրական պատճառն այն է, այդ երկիրը պատրաստվում է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Նոյեմբերին էլ Հայաստանն է պատրաստվում նախաստորագրել այդ համաձայնագիրը: Այդ առումով հնարավո՞ր է, որ Ռուսաստանը մեր երկրի նկատմամբ էլ նույն քայլերը ձեռնարկի: Եվ այդ դեպքում ՌԴ արտահանվող հայկական արտադրության ո՞ր ապրանքատեսակները կարող են թիրախ հանդիսանալ:

 – Եթե հարցը հասնի դրան, Ռուսաստան արտահանվող բոլոր ապրանքատեսակներն էլ կարող են դառնալ թիրախ: Խնդիրն այն է, որ գոյություն ունեն երկու հզոր ուժեր՝ եվրոպական ուժը և ռուսական ուժը: Դրանցից յուրաքանչյուրը հակված է տարածաշրջանի վրա ունենալ իր ազդեցությունը: Եվ դրա անվան տակ էլ ստեղծում են Ասոցացման համաձայնագիր, Եվրասիական միություն, Մաքսային միություն և այլն: Բոլորն էլ լավ հասկանում են, որ ամեն մեկը ձգտում է տարածաշրջանը տրամադրել իր ուղղությամբ: Եթե դա տեղի չի ունենալու, դրան հետևելու են ամենատարբեր մոտեցումները, այդ թվում՝ նաև ապրանքների ներմուծման արգելումը: Ես ասում եմ, որ եթե անհրաժեշտ լինի, բոլոր տեսակի ապրանքատեսակների նկատմամբ էլ կդրվեն այդպիսի պատժամիջոցներ: Իսկ այդ դեպքում Հայաստանը կունենա սարսափելի դժվարություն: Առանց այդ էլ մեր արտահանման շուկաները մի արտակարգ մեծ ու շատ չեն: Մենք կարողանում ենք որոշակիորեն արտահանում իրականացնել Ռուսաստան: Հիմա եթե դա էլ կասեցվի, Հայաստանն, ըստ էության, միայն լեռնարդյունաբերական հումք կարող է դուրս հանել: Ուրիշ այլ կտրվածքով մենք չենք ունենա մեր արտադրանքի իրացման շուկա: Բացի այդ, ինչ էլ մենք արտադրում ենք, որակական, ստանդարտների առումով այնպիսի մակարդակի վրա են գտնվում, որ կարող են իրացվել միայն ռուսական կամ ԱՊՀ շուկաներում:

 – Այսինքն, մեր արտադրանքի որակը ցածր է, և ա՞յդ պատճառով են դրանք հիմնականում ՌԴ-ում կամ ԱՊՀ այլ երկրներում իրացվում:

 – Չասենք՝ ցածրորակ: Ունեն այնպիսի որակ կամ ստանդարտներ, որ կարող են հիմնականում ռուսական շուկայում իրացվել: Մենք չունենք դեռ այն արտադրական ստանդարտները, որ կարողանանք եվրոպական շուկաներում իրացնել: Մի արտակարգ մեծ տեսականի էլ չունենք դուրս հանելու: Հիմնականում՝ կոնյակ, որը, գիտեք, բրենդային ապրանքատեսակ է։ Եվ գյուղատնտեսական մթերքներն ենք արտահանում:

 – Կոնյակի, հատկապես «Երևանի կոնյակի գործարանի» արտադրանքի դեպքում ՌԴ-ն հավանաբար դժվար կարողանա իր պահանջած ստանդարտների նկատմամբ անհամապատասխանություն գտնել ու արգելել դրա ներմուծումը:

 – Ինչո՞ւ պիտի դժվար լինի: Վրաստանի հետ 2008 թ. օգոստոսյան դեպքերից հետո անկախ այն հանգամանքից, որ վրացական շատ ապրանքատեսակներ, հատկապես՝ գինիները, մեծ պահանջարկ ունեին Ռուսաստանում, չընդունվեցին: Ուզում եմ ասել, որ նույնն էլ կարող է պատահել «Պեռնո Ռիկարի» հետ: Կարող է պատահի Ռուսաստանը կաշկանդվի՞:

 – Այդ դեպքում Հայաստանն ինչպե՞ս կարող է դիմադրել նման վերաբերմունքին:

 – Մենք հիմա քննարկում ենք արտահանման խնդիրը, բայց դրանից շատ ավելի կարևոր է անվտանգության խնդիրը: Այսօրվա օրով մեր ամբողջ անվտանգությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում է, մենք առաջին հերթին այդ մասին պետք է մտածենք: Այս պահի դրությամբ ԵՄ-ն կամ եվրոպական կառույցները նույնիսկ մշուշոտ էլ չեն ասում, թե Հայաստանի անվտանգության առումով ինչ քայլեր են ձեռնարկելու: Թե չէ՝ հիմա ուզում ենք շուռ գալ Ռուսաստանից:

 – Բայց դա «շուռ գալ» չէ: ՀՀ իշխանություններն ասում են, որ ուզում են զարգացնել հարաբերությունները թե՛ ՌԴ-ի, թե՛ ԵՄ-ի հետ:

 – Այսինքն՝ իմ ամուսինը մի քիչ նա է, մի քիչ էլ նա է: Այդպես լինո՞ւմ է: Ես դա չեմ հասկանում:

 – Այսինքն մենք պետք է տեղի տանք ՌԴ-ի ճնշումներին ու ստիպված այդ երկրի ազդեցության տա՞կ լինենք:

 – Նա դա չի էլ ասում, հզոր, մեծ երկիր է: Դա այնքան ակնհայտ է: Հայաստանում ՌԴ նախկին դեսպանն էլ ասեց, թե կամ մեզ հետ եք, կամ մեզ հետ չեք: Այլ տարբերակ չկա: Անվտանգության, պաշտպանության առումով կարող է մեզ չպաշտպանի, կողքի հարևանին պաշտպանի:

 – Բայց չէ՞ որ Ռուսաստանն էլ մեր երկրում շահեր ունի, և այդ երկրի համար էլ կարևոր է Հայաստանը չկորցնելը: Ինչո՞ւ եք միակողմանի ներկայացնում:

 – Այո, բայց մենք պետք է այնպիսի կարգավիճակ կամ մոտեցումներ ձևավորենք, որ խոշոր երկրներին չխրտնացնենք: Նրանք մեծ երկիր են, ամբողջ աշխարհն է նրանց հետ հաշվի նստում։ Խեղճ Հայաստանն ի՞նչ կարող է անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում