Մասաչուսեթս նահանգի Վորչեսթեր արվեստի թանգարանին նվիրել են Պաոլո Վերոնեզեի «Ամուրին զինաթափող Վեներան» կտավը: Այդ մասին օգոստոսի 15-ին հաղորդել է The New York Times-ը:
Կտավը թանգարանին նվիրել է կոլեկցիոներ Հեսթեր Դայմոնդը, ով 1990 թ. գնել է այն Christie’s աճուրդում՝ 2.9 մլն դոլարով:
Կոլեկցիոները նշել է, որ կտավը թանգարանին է տալիս շնորհիվ խորթ աղջկա, ով թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:








































