Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչու է որոշել փոխել խաղային համարն ու ընտրել 10-ը, որով խաղում էր «Ռոստով» տեղափոխված Արտյոմ Ձյուբան:
«Երբ նա ժամանակավորապես լքեց թիմը, 10 համարն ազատվեց, ու ես որոշեցի օգտվել առիթից ու փոխել համարս: Իրականում ինձ դուր չէր գալիս խաղալ 12 համարով, այն հաջողակ չէր ինձ համար»,- ասել է Մովսիսյանը «Чемпионат.com»-ի թղթակից Նիկոլայ Պետրոսյանի հետ զրույցում:
«Չեմ կարծում, որ առաջնորդ լինելու ձգտումը կապ ունի խաղային համարի հետ: Այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին է «Սպարտակ»-ը, չի կարող մեկ առաջնորդ լինել: Անհրաժեշտ է խաղացողների մի խումբ, որը անհրաժեշտ պահին իր հետևից կտանի թիմակիցներին»,- եզրափակել է Մովսիսյանը:






































