«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ ակումբը դեռ նոր ձեռքբերումներ կունենա մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը:
«Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում դեռ նորեկներ կլինեն: Մենք բանակցություններ ենք վարում մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման շուրջ:
Հուսով եմ, որ բոլոր բանկցությունները կավարտվեն հաջողությամբ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը: Ակումբն ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»,- շոտլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































