Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Պյեր- Էմերիկ Օբամեյանգի մասին:
«Կարծում եմ, որ «Բորուսիա»-ն այժմ ավելի շահավետ դիրքում է, քան նախորդ տարի: Օբամեյանգն իմ տեսած ամենաարագավազ ֆուտբոլիստներից մեկն է: Նրա օգնությամբ թիմն ավելի արդյունավետ է կիրառում խաղադաշտի լայնքը»,- ասել է Լևանդովսկին:
Հիշեցնենք` Օբամեյանգը «Բորուսիա» է տեղափոխվել «Սենտ-Էտյեն»-ից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերի դիմաց 13 մլն եվրո է վճարվել:






































