«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերթական անգամ հայտարարել է, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, ով ցանկանում է փոխել իր ակումբային գրնացումը, կշարունակի հանդես գալ «կարմիր սատանաներ»-ի կազմում:
«Ռունիի տրանսֆերի հարցում որևէ զարգացում չկա և չի կարող լինել: Արդեն նշել եմ և շարունակում եմ կրկնել՝ Ռունիի տրանսֆերը չի վաճառվում: Ֆուտբոլիստի տեղափոխությունն այլ ակումբ անհնար է»,- շոտլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոյեսը Ռունիին տեսնում է միայն Ռոբին վան Պերսիին փոխարինողի դերում:





































