Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է, որ որոշել էր պաշտոնը լքել ու իշխանությունը եղբորը՝ Ռաուլին փոխանցել, քանի որ 2006թ. իրեն ախտորոշել են ստամոքսի մահացու հիվանդություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հոդվածում, որը հրապարակվել է Կաստրոյի 87-ամյակի առիթով, Կուբայի հեղափոխության առաջնորդը հաստատում է, որ այն ժամանակ չի ենթադրել, որ իրեն կհաջողվի ևս 7 տարի ապրել:
Ֆիդել Կաստրոն Կուբայում իշխանության է եկել 1959 թվականի հեղափոխությունից հետո:
Հոդվածում Կաստրոն նաև խոստովանում է, որ դեռևս 1980-ականների սկզբներին խորհրդային ղեկավարությունը նախազգուշացրել էր իրեն, որ այլևս չի կարող միջամտել և պաշտպանել կղզին ամերիկյան զորքերի ներխուժման դեպքում:
Կաստրոն հավելել է, որ այդ ժամանակ Կուբային օգնության է եկել Հյուսիսային Կորեան՝ տրամադրելով 100 հազար միավոր զենք:










































