Shamshyan.com-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ, ովքեր այս պահին անօգնական վիճակում գտնվում են Օհանավան տանող ճանապարհին, «Թամարա ֆրութ» կազմակերպության մոտակայքում: Բանն այն է, որ «Nona Tour» ուղևորատար գործակալությանը պատկանող ավտոբուսը, որը իրականացնում է Երևան-Մոսկվա երթը, խափանվել է, և մոտ 50 հոգի տարբեր տարիքի՝ այդ թվում նաև երեխաներ, շուրջ 5 ժամ է մնացել են անօգնական:
«Nona Tour»-ից առաջարկել են ճանապարհը շարունակել փոքր, անհարմար երթուղայինով, բայց ուղեվորները դեմ են եղել, քանի որ նման փոխադրամիջոցով անհնար է 50 հոգով շարունակել այդքան երկար ճանապարհը:
Մանրամասները՝ shamshyan.com








































