«Հայ ազգային կոնգրեսը ամեն ինչ անելու է Ազատության հրապարակը ազատագրելու համար»,- հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ երկարատև պայքարի արդյունքում իրենք նվաճել են հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, և այժմ միակ «օկուպացված կղզին» մնացել է Ազատության հրապարակը:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսը ևս մեկ անգամ դիմում է ուղարկել քաղաքապետարան` տեղեկանալու, թե առաջիկայում ո՞ր օրերին է, որ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար խնդիրներ չեն հարուցվի: Նրա խոսքերով, Ազատության հրապարակի վերաբացումից հետո Կոնգրեսը շուրջ 32 դիմում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք մերժվել են: «Այդ դիմումներից 16-ը մենք բողոքարկել ենք դատարանում, այժմ էլ պատրաստվում ենք դիմել դատարան քաղաքապետարանի անգործությունը վիճարկելու համար»:









































