Դժվար թե ապագա մայրերից մեկը ցանկանար, որ իր ծննդաբերությանը հետևեր ամբոխը: Սակայն Ֆլորիդա նահանգի ծովափնյա հատվածում բնակվող սղոց շնաձուկը ընտրելու հնարավորություն չի ունեցել: Նա ծննդաբերել է միանգամից ամենաաշխույժ լողափերից մեկում: Ծննդաբերությունը ընդունել են տեղի ձկնորսները: Ամբողջ գործընթացը տեսագրվել է:
Տեսագրությունը հայտնվել է համացանցում օգոստոսի 12-ին: Դրանում նկարահանված է, թե ինչպես է ձկնորսը պոչից բռնած ափ հանում մեկուկես մետրանոց շնաձկանը: Հենց ձուկը հայտնվում է ավազի վրա, լույս աշխարհ է գալիս նրա ձագը:
Ականատեսները պատմում են, որ ձկնորսները փորձել են ձկանը ուղարկել լողափից հեռու, բայց այն շարունակել է ափ նետվել: Մարդիկ փրկարարներ են կանչել, սակայն դա ոչ մի արդյունք չի տվել: Որոշ ժամանակ անց ձուկը սատկել է՝ հաղորդում է Nature World News-ը:









































