Վաշինգտոնը կարող է վերահսկել շվեդական 3 խորհրդարանական կուսակցությունների փոստային արկղերը, որոնք էլեկտրոնային նամակագրություն են վարում ԱՄՆ-ում տեղակայված սերվերների միջոցով, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով շվեդական ԶԼՄ-ներին:
«Արդեն մի քանի տարի մենք նախազգուշացրել ենք, որ ոչ միայն շվեդական, այլև արտասահմանյան հատուկծառայությունները կարող են հետևել փոստային թրաֆիկին առանց լուրջ խնդիրների»,- հայտարարել է համացանցի ենթակառուցվածքի հիմնադրամի ներկայացուցիչ Էնն-Մարի Էկլունդը:
Նրա կարծիքով՝ թագավորության քաղաքական գործիչներին հարկավոր է մեծ զգուշությամբ ընտրել իրենց նամակագրությունը սպասարկող սերվերները, այլ ոչ թե ծառայությունների արժեքով:









































