Մայիսի 23-ին`ժամը 12:10-ին ստացված տեղեկության համաձայն` մայիսի 21-ին Արփա գետի վարարման հետևանքով քանդվել է հունի 50 մ գաբիոնային շարվածքը և գետի մի մասը հոսում է Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղին պատկանող մոտ 5 հա մշակովի հողատարածքով:
Գետի հունի վերականգնողական աշխատանքները կիրականացվեն գետում ջրի մակարդակի նվազելուց հետո:











































