Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Եղեգնոտ գյուղում հանդիպում է ունեցել շրջանի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի եւ շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:







































