Thursday, 25 06 2026
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ

Հալեպի ազատագրումն ու Պալմիրայի անկումը. ի՞նչ իրավիճակ է Սիրիայում

ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների և հակամարտության շուրջ ստեղծված ընդհանուր վիճակի մասին:

2_logo-0-any_-h_kcharyan

Արաբագետը մասնավորապես անդրադարձավ Ասադի զորքերի և աջակիցների կողմից Հալեպի ազատագրմանը, ինչպես նաև իսլամիստների կողմից սիրիական հնագույն քաղաքի՝ Պալմիրայի (Թադմոր) գրավման հնարավոր պատճառներին: Քոչարյանը անլուրջ է համարում այն խոսակցությունները, որ Ռուսաստանը և իր դաշնակից ուժերը Սիրիայում կարող էին դիտավորյալ հանձնել Պալմիրան «Իսլամական պետություն» խմբավորմանը: Պալմիրայի անկման պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ Ասադն իր ուժերը հիմնականում կենտրոնացրել էր Հալեպի ուղղությամբ՝ անուշադրության մատնելով Պալմիրան:

– Պարոն Քոչարյան, ի՞նչն է, Ձեր գնահատմամբ, Պալմիրայի անկման պատճառը, ինչպե՞ս կմեկնաբանեք այն վարկածը, որ ռուսական կողմը կարող էր դիտավորյալ հանձնել Պալմիրան իսլամիստներին: Մյուս կողմից, կառավարական ուժերն այս շրջանում, կարծես թե, ավելի շատ կենտրոնացել էին Հալեպի ազատագրման վրա: Սա կարո՞ղ էր լինել հնարավոր պատճառներից մեկը:

– Պալմիրայի նշանակությունը ստրատեգիական առումով կարևոր է, խոսակցությունները, որ Պալմիրան սիմվոլիկ նշանակություն ունի, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև այնտեղ կան ածխաջրածնային բավական լուրջ քանակի ռեսուրսներ, այստեղից ճանապարհ է բացվում դեպի Դեյր Զոր, դեպի հարավային շրջաններ: Իսկ ինչո՞ւ անկում ապրեց Պալմիրան. որովհետև Պալմիրան նվազ պաշտպանված է: Օրինակ, նույն Դեյր Զորը ականապատ տարածք է, մատույցները ականապատ են, պաշտպանական գիծը հիմնավոր կառուցված է՝ ի տարբերություն Պալմիրայի, որտեղ ամեն ինչ բաց էր: Դրա է նպաստում նաև իր աշխարհագրական դիրքը, կիսաանապատային տարածքը, որի բլուրների նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս վերահսկել ողջ տարածքը:

Ճիշտ նկատեցիք, որ Ասադի հիմնական մարտունակ ուժերը կենտրոնացած էին Հալեպի ուղղությամբ: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, տարածքները դիտավորյալ հանձնելու վարկածին, դրանք լուրջ խոսակցություններ չեն, որովհետև որևէ մեկը ռազմական գործողությունների ժամանակ չի հանձնում իր դիրքերը հակառակորդին: Ռուսական կողմն ընդհանրապես միշտ նվազ քանակով զինվորներ է օգտագործել ցամաքային գործողություններին և չի համարում, որ ռուս զինվորը պիտի կռվի հողի վրա և մասնակցի առճակատմանը: Օգտագործում է հատուկ ջոկատայիններ, որոնք ապահովում են կապը, թիրախների տեսակավորումը և այլն: Հիմնականում մասնակցում է օդուժը, որը ռմբահարում է «Իսլամական պետության» և զինյալների դիրքերը, ինչն արեց Ռուսաստանը Պալմիրայի պարագայում, որը միևնույն է, չկարողացավ կանգնեցնել «Իսլամական պետության» զորքերի առաջխաղացումը: Պալմիրայում հավաքվել էր զինվորական բավական լուրջ քանակ «Իսլամական պետության» կողմից, նշվում է ավելի քան 5000 զինվորի մասին: Եթե անգամ ավելի քիչ թվով զինվոր է եղել, դժվար է պատկերացնել, որ բոլոր արբանյակներն ու միջոցները, որոնք աշխատում են տարածքը վերահսկելու համար, չէին նկատել նման քանակի կուտակումներ: Սա ցույց է տալիս ասել, որ խնդիրներ կան Բաշար ալ-Ասադի աջակից ուժերի կոալիցիայի մեջ նաև կազմակերպման, համակարգման տեսանկյունից:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հիմնական շիայական խմբավորումները և սիրիական բանակի մարտունակ հատվածը ներգրավված էր Հալեպի ուղղությամբ: Սա էր նաև պատճառը, որ ընկավ Պալմիրան:

– Ասադի ուժերը վերջնականապես գրավե՞լ են Հալեպը, թե՞ ոչ: Դա բեկում կարո՞ղ է մտցնել ռազմական իրավիճակում՝ նժարը թեքելով Ասադի և իր դաշնակիցների կողմը:

Այն, որ Հալեպի հանդեպ վերահսկողությունը շատ կարևոր է Ասադի համար, միանշանակ այդպես է, որովհետև հյուսիսային հատվածում ստեղծվում է կարևոր, լուրջ հենակետ, բայց խնդիրն այն է, որ այդ տարածքները դեռ պահել է պետք: Մյուս հարցը՝ ո՞ւր են գնում այն զինյալները, որոնք դեռ դիմադրություն են ցույց տալիս: Տարբեր զինյալների մասին է խոսքը: Խնդիրն այն է, որ զինյալների մի հատված պիտի դուրս գար, բայց դուրս չեկավ, և հիմնականում գնում են Իդլիբ: Իդլիբում այսօր ստեղծվում է մի իրավիճակ, որ իշխանության գերակայության խնդիր է առաջանում տարբեր խմբավորումների միջև, որոնք հավաքվում են այնտեղ: Ասադը, կարելի է ասել, որոշ չափով ազդում է Իդլիբի նահանգում ստեղծված իրավիճակի վրա, որովհետև խմբավորումներն այնտեղ արդեն սկսել են կռիվ անել, թե ով է ավելի կարևոր ու նշանակալի։ Վերջին շրջանում մենք միայն Հալեպից ենք խոսում, բայց, օրինակ, համաձայնագիր եղավ նաև Դամասկոսից շրջակայքից բավական լուրջ քանակությամբ զինյալների դուրսբերման մասին, որոնք կրկին գնացին Իդլիբ։ Այսինքն՝ Սիրիայի քարտեզի վրա տեսնում ենք, որ աստիճանաբար բյուրեղանում են այն կտորները, հատվածները, որոնք վաղը պիտի լուրջ մարտերի մեջ մտնեն իրար հետ: Մյուս կողմից էլ քրդական խնդիրը կա: Քրդական խնդիրն այսօր այդքան արդիական չէ, բայց հետագայում կարևոր հարց է դառնալու թե՛ Սիրիայի և թե՛ այս հակամարտության կարգավորմանը ներգրավված ուժերի համար:

– Իսկ ի՞նչ վիճակ է Սիրիայի շուրջ՝ արտաքին քաղաքական իմաստով: Կարծես թե, ակտիվ շփումների մեջ են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, որոնց ներկայացուցիչները դեկտեմբերի վերջին պիտի հանդիպեն՝ քննարկելու Սիրիայի հարցը: Ի՞նչ արդյունք կտան այդ բանակցությունները, նոր միտումներ նկատո՞ւմ եք։

Եթե երկխոսությունը ստացվի, դա պիտի որ նպաստի կարգավորմանը, բայց քանի որ դրանք կայանալիք հանդիպումներ են, և չգիտենք փաստաթղթային մանրամասները, ներքին ինֆորմացիան, թե ինչ են քննարկել, ցավոք սրտի, գնահատելու հնարավորություն չունենք։ Ամենակարևոր իրադարձությունը Սիրիայի շուրջ պետք է համարել Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները, թե ինչ ուժեր գալու հունվարին Սպիտակ տուն։ Այն մարդկանց թեկնածությունները, որոնք հայտարարված են, արդեն իսկ հուշում են, որ սա լինելու է մի իշխանություն, որը հիմնականում պիտի պայքարի իսլամական ծայրահեղական շարժումների դեմ։ Օրինակ, նախագահի ազգային անտվանգության հարցերի խորհրդական է նշանակվել Մայքլ Ֆլինը, որը հայտնի է իր հայացքներով, թե ինչպես է պետք վարվել իսլամական ծայրահեղականների հետ։

– Այս մարդիկ, կարծես, բավական հնացած մոտեցումներ ունեն այս հարցերում, որ քրիստոնյա աշխարհը պիտի պայքարի իսլամական աշխարհի դեմ և այլն։ Այդպե՞ս է։

– Ես չէի օգտագործի «հնացած» բառը, պարզապես մարդիկ են, որոնց հայացքները շատ հստակ ցույց են տալիս, թե ուր են տանելու, այսինքն՝ ավելի բռնի մեթոդների կիրառում խնդիրը լուծելու համար: Մյուս կողմից էլ՝ Կոնգրեսը պիտի հավանություն տա Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից մի քանիսին, որպեսզի նրանք կարողանան հունվարին անցնել գործի: Առայժմ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Հունվարից հետո, երբ կձևավորվի կառավարությունը, և հստակ կիմանանք այն մարդկանց անունները, որոնք պատասխանատու կլինեն Մերձավոր Արևելքի համար, այդ ժամանակ միայն կարող ենք խոսել առաջիկա հնարավոր զարգացումների մասին:

– Իսկ կարելի՞ է կանխատեսում անել Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում: Երկու երկրները հակված կլինեն առճակատմա՞ն Սիրիայի հարցում, թե՞ համաձայնության գալու:

Դա նույնպես կապված է վերոնշյալ հանգամանքի՝ կառավարության ձևավորման հետ: Թրամփ առաջադրել է Ռեքս Թիլլերսոնի թեկնածությունը՝ որպես արտաքին քաղաքականության պատասխանատու: Նա հայտնի է որպես Ռուսաստանի կամ անձամբ Պուտինի լավ բարեկամ, ընկեր: Բիզնես կապեր է ունեցել Ռուսաստանի հետ: Բայց ամեն դեպքում հունվարից շուտ դժվար է խոսել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում